ՃԱԱԽ-ը՝ ՎԶԵԲ-ի «Սոցիալական ռիսկերի կառավարումը» թեմայով համաժողովում

ՃԱԱԽ-ը՝ ՎԶԵԲ-ի «Սոցիալական ռիսկերի կառավարումը» թեմայով համաժողովում

ՃԱԱԽ-ի ներկայացուցիչ, հաղորդակցության եւ հանրային կապերի գծով տնօրեն Լիլիթ Գալստյանը 2018 թվականի հունիսին մասնակցեց Ղրղստանի մայրաքաղաք Բիշքեկում Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կազմակերպած «Սոցիալական ռիսկերի կառավարումը» թեմայով միջազգային համաժողովին։

Աշխատանքային չորս օրերի ընթացքում ներկայացվեցին ՎԶԵԲ-ի բոլոր ուղղենիշները սոցիալականն ռիսկերի կառավարման ոլորտում։ Նշվեց, որ որպես սոցիալական բարձր պատասխանատվությամբ կազմակերպություն, բանկը խստորեն հետեւում է դրանց ու կարեւորում իր գործընկերների կողմից դրանց պահպանումը։

Ըստ այդմ, բանկի փորձագետները մասնակիցներին մանրամասն ներկայացրին գործունեության այն ուղղությունները, որոնք կարող են խնդրահարույց լինել եւ հնարավոր ռիսկերը։ Նման յուրաքանյուր իրավիճակի համար բանկը ենթադրում է լուծման հնարավոր ու հեստակ մեխանիզմներ եւ մեթոդներ, որոնք նույնպես ներկայացվեցին։ Դասախոսությունների եւ գործնական՝ իրավիճակային պարապմունքների միջոցով համաժողովի մասնակիցները ծանոթացան նաեւ ՎԶԵԲ-ի՝ սոցիալական ռիսկերի կառավարման գնահատման չափանիշներին եւս։ Հիմնական ուղերձը այն էր, որ որեւէ երկրում, որտեղ ՎԶԵԲ-ն իրականացնում է որեւէ ծրագիր, չպետք է լինեն սոցիալական կոնֆլիկտներ ու դժգոհություններ, ու դրանց հնարավոր է հասնել ճիշտ կառավարման միջոցով։