EASST կրթական փաթեթների ներկայացումը ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը

EASST կրթական փաթեթների ներկայացումը ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը

2018թ․-ի փետրվարին նախկին ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով ճանապարհային անվտանգության ծրագիրը դարձավ պարտադիր Հայաստանի դպրոցների 1-4 դասարանի աշակերտների համար։ Ներկայում ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ Կրթության և գիտության նախարարության համապատասխան բաժինն ասշխատում են ծրագրի մեթոդաբանության մշակման վրա։

Այս առնչությամբ 2018թ․-ի սեպտեմբերի 17-ին ՃԱԱԽ Ծրագրերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի հետ։ Հանդիպման ընթացքում Տաթևիկը ներկայացրեց ՃԱԱԽ գործունեությունը հատկապես ճանապարհային անվտանգության կրթության ոլորտում և քննարկեց ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդների համատեղման հնարավորությունը ճանապարհային անվտանգության ծրագրի մեթոդաբանության մշակման մեջ։ Եվ որպես փորձված ու արդյունավետ մեթոդ ներկայացվեց բրիտանական EASST կազմակերպության մշակած կրթական փաթեթները, որոնք, ամենայն հավանականությամբ, ներառված կլինեն ծրագրի մեջ։

Շուտով հանդիպում է նախատեսվում կազմակերպել ՀՀ ՃՈ պետի հետ։