Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ մեր նորացված կայքում: Կայքի փոփոխման հիմնական պատճառը  այն հնարավորինս ինտերակտիվ և ոլորտի վերաբերյալ տարրաբնույթ տեղեկատվությամբ լի  դարձնելն է: Այստեղ Դուք կարող եք գտնել  Ձեզ հուզող հարցերի պատասխանները, ստուգել Ձեր վարորդական հմտությունները` թեստի միջոցով, և իհարկե կարող եք հետևել հայաստանյան և օտարերկրյա ճանապարհների և ավտոմեքենաների հետ կապված նորություններին: Վիճակագրական տվյալներ և հարցազրույցներ, փաստեր եւ թվեր, հետաքրքիր տեսահոլովակներ և նկարներ` այս ամենը հասանելի  է այստեղ:
Եթե Դուք վարորդ եք, այստեղ կարող եք գտնել Հայաստանում մեքենա վարելու հետ կապված  բոլոր կանոններն ու օրենքները: Դուք նաև հնարավորություն կունենաք ստանալ տեղեկություն Հայաստանի շուկայում մեքենաների արտադրության ամենավերջին նորարարությունների ու զարգացումների մասին: Ամբողջ կայքում սփռված է անվտանգ երթևեկության հետ կապված տեղեկատվություն:

Ծնողները և երեխաները իրենց երթևեկությունն ու փողոցում քայլելն ավելի ապահով դարձնելու համար ևս կարող են օգտվել  կայքում զետեղված նյութերից` պատահարներից և վնասվածքներից  խուսափելու նպատակով: Ծնողները կարող են կիրառել առցանց հասանելի նյութերը իրենց երեխաներին ճանապարհային անվտանգության հիմունքները ուսուցանելու համար: Բոլոր տարիքի երեխաները կարող են սովորել “Ճանապարհային անվտանգություն” առարկան դպրոցներում կամ արձակուրդում գտնվելու ժամանակ: Իսկ եթե Դուք չգիտեք, ինչպես օգտագործել երեխայի նստատեղը, Ձեր հարցի պատասխանը կգտնեք  այստեղ` պարզապես հետևելով տրամաբանական  հղումներին:

Հայաստանի Կարմիր Խաչ ընկերության օժանդակությամբ մենք կայքում ներկայացնում ենք առաջին օգնություն ցուցաբերելու նյութեր:

Այս առիթն օգտագործելով, կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և շնորհակալություն հայտնել ճանապարհներն ավելի անվտանգ դարձնելու վերաբերյալ Ձեր կողմից հետաքրքրություն ցուցաբերելու համար:

Պ. Շահինյան
ՀՀ ՃԵԱԱԽ
Քարտուղարության պետ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Ո՞վքեր են ավելի շատ խախտում երթևեկության կանոնները.
Վարորդները
Հետիոտները
Բոլորը

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը




 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA