Գործընկերներ

FIA Foundation
Միջազգային Ավտոմոբիլային Ֆեդերացիա Հիմնադրամ
Ստեղծվել է 2001թ: Խորհրդատվական անվանացանկով Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական եւ Սոցիալական Խորհրդի հետ ՀԿ կարգավիճակ ունի եւ հանդիսանում է ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Երթեւեկության Անվտանգության ոլորտում Աշխատանքային կուսակցության և Տրանսպորտային միջոցների ստանդարտների Համաշխարհային համաժողովի ներդաշնակեցման պարբերաբար մասնակից, ինչպես նաև առաջատար մասնակից Գլոբալ Ճանապարհային անվտանգություն համագործակցությանը:

Eastern Alliance for Safe and Sustainable Transport
Արևելյան Դաշինք Անվտանգ և Կայուն տրանսպորտի համար

Համաշխարհային Բանկ
Համաշխարհային Բանկը հանդիսանում է ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության կարեւոր աղբյուր զարգացող երկրների համար ամբողջ աշխարհում: Իր առաքելությունն է շահագրգիռ եւ պրոֆեսիոնալ պայքարն է աղքատության դեմ երկարաժամկետ արդյունքների համար և օգնել մարդկանց օգնել իրենց եւ իրենց շրջակա միջավայրին` տրամադրելով ռեսուրսներ, գիտելիքներ, կառուցողական կարողություններ և հանրային եւ մասնավոր կառույցներում համագործակցություն հաստատելը:

USAID
ԱՄՆ  Միջազգային Զարգացման Գործակալություն
Անկախ ֆեդերալ պետական  գործակալություն է, որը ստանում է  ընդհանուր արտաքին քաղաքականություն Պետական Քարտուղարից և ղեկավարվում է ադմինիստրատորի կամ տեղակալ ադմինիստրատորի կողմից. USAID աշխատանքը առաջացնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակները` աջակցելով տնտեսական աճին, համաշխարհային առողջապահությանը, սոցիալական բարեփոխումներին, ժողովրդավարությանը, հակամարտությունների կանխարգելմանը եւ մարդասիրական օգնությանը. USAID /Հայաստանը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գործակալության աշխարհագրական Բյուրոյի առաքելություններից մեկն է:

DFID
Միջազգային Զարգացման Գործակալությունը
Հիմնադրվել է 1997թ. և համաշխարհային աղքատության դեմ պայքարը դարձրել իր առաջնային կարևորությունը: Հիմնական նպատակների միջև , ՄԶԳ ձեռնամուխ է եղել գլոբալ զարգացումը դարձնել ազգային առաջնահերթություն եւ խթանել այն դեպի Մեծ Բրիտանիայի եւ արտերկրի հանդիսատեսները` աջակցելով զարգացող երկրների կառավարությունների հետ նոր հարաբերությունների կառուցմանը:

MATRA
ՄԱՏՐԱ
Նիդերլանդների Թագավորության Դեսպանատան ՄԱՏՐԱ ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագիրը  ներկայացնում է, նպաստում և պաշտպանում է Նիդերլանդների կառավարության շահերը , ինչպես նաև հոլանդացի քաղաքացիներին Վրաստանում և Հայաստանում:

Megna LTD
ՄԵգնա ՍՊԸ
RENAULT-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Muran LTD
Մուրան ՍՊԸ
NISSAN-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

COUNTERPART
“Քաունթերփարթ ինթերնեշնլ”-ը  համաշխարհային զարգացման կազմակերպություն է, որն իրավունք է տալիս կարիքավոր մարդկանց եւ համայնքներին իրականացնել սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական մարտահրավերների նորարարական ու հարատեւ լուծումներ:

CDPF
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է` ստեղծված 2006թ.: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման հնարավորությունները խթանելու, նրանց բարձրորակ ծառայություններ մատուցելու և իրենց ծրագրերի իրականացման համար ֆինանսավորում տրամադրելու միջոցով:

ACHILL
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում` 2000թ-ի մարտի 29-ի N 501 հրամանով:
Լինելով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն` «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը սատարում է իրավական, իրազեկ, ոչ կոռումպացված հասարակության ստեղծմանը` ուսուցման, համոզման, քարոզչության միջոցներով, ինչպես նաեւ, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների հետ` ձգտում է ոչ կոնֆլիկտային տարբերակով հասնել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա պրոբլեմների լուծմանը` ղեկավարվելով ժողովրդավարության իրավունքի սկզբունքներով:

iRAP
Միջազգային Ճանապարհների գնահատման ծրագիր
Միջազգային Ճանապարհների գնահատման ծրագիրը, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, նվիրված է անվտանգ ճանապարհների միջոցով կյանքերի փրկմանը:Նրա  նպատակն է բարելավել   բարձր ռիսկայնություն ունեցող ճանապարհները, որտեղ հետիոտնները, մոտոցիկլետավարները, վարորդները եւ հեծանվորդները  զոհվում եւ վիրավորվում են խիստ օրինաչափությամբ:

FAA
Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան ստեղծվել է 1993 թվականին: 1996-ին, Միջազգային Ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) հերթական համագումարում ՀԱՖ-ը դարձավ ԱՄՖ-ի անդամ: 2006 թվականի մարտից ՀԱՖ-ը մտել է "ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ" ՀԿ-ի մեջ որպես նրա հիմնադիրներից մեկը, իսկ ՀԱՖ-ի նախագահ Մկրտիչ Փիլթոյանն ընտրվել է այդ կարևոր միավորման խորհրդի նախագահ: Ֆեդերացիայի կառույցների շրջանակներում գործում են 10 մշտական հանձնաժողովներ, որոնք ընդգ•րկում են հանրապետության ավտոմոբիլային ողջ ոլորտը: ՀԱՖ-ը համագործակցում է ՀՀ Կառավարության, ճանապարհային ոստիկանության և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

ITF International Transport forum
Միջազգային Տրանսպորտի Համաժողով
Միջազգային տրանսպորտային Համաժողովը ռազմավարական մտային "տանկ է" տրանսպորտի ոլորտում: Յուրաքանչյուր տարի, այն բերում է ավելի քան 50 երկրների Նախարարներ  առաջատար որոշում կայացնողների և մասնավոր կառույցների, քաղաքացիական հասարակության եւ գիտահետազոտական գործիչների հետ միասին` նրանց ուղղելու ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային խնդիրները: Համաժողովի նպատակն է օգնել ձեւավորել է տրանսպորտային քաղաքականության օրակարգ, եւ ապահովել, որ այն նպաստի  տնտեսական աճին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական ներգրավվածությանը եւ մարդու կյանքի պահպանմանը եւ բարեկեցությանը:

՚”Սպառողների իրավունքների պաշտպանություն”  ՀԿ
“Սպառողների իրավունքների պաշտպանություն՚” /ՍԻՊ/ հասարակական կազմակերպությունը սպառողական ՀԿ է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում` սկսած 1997թ-ի հունվար ամսից: Արդեն տաս տարի ՍԻՊ-ը գործում է Հայաստանում` նպատակ ունենալով երկրում ապահովել անվտանգ սպառողական միջավայր և պաշտպանել սպառողների ոտնահարված իրավունքները:

Civic Advocacy Support Program
Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր
Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը` հանդիսանալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերից մեկը, նպատակ ունի  հզորացնել շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որն ուղղակիորեն նպաստում է «ընդլայնված քաղաքացիական մասնակցություն» USAID միջանկյալ արդյունքի ապահովմանը և սատարում է «Հայաստանում բարելավված ժողովրդավարական կառավարում» USAID ռազմավարական նպատակ (ՌՆ) 1-ի իրագործմանը:
Armenian Public Health Association
"Հասարակական առողջության հայկական ասոցիացիա" -ն անկախ հասարակական կազմակերպություն է` հիմնադրված և գործունեություն ծավալած ՀՀ օրենսդրության և կարգերի համաձայն: ասոցիացիայի հիմնական նպատակն է Հայաստանի բնակչության առողջության պաշտպանությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի պրոպագանդումը:Այս նպատակներին հասնելու համար ասոցիացիան աշխատում է պետական և ոչ պետական, ազգային և միջազգային կազմակերպություններ հետ:Ասոցիացիայի նպատակներն ու գործողությունները բարիացկամ են:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

 
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը


 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA