Տեղի ունեցավ EASST- ի գործընկերների ամենամյա համաժողովը

Մինսկում տեղի ունեցավ EASST- ի գործընկեր-կազմակերպությունների ամենամյա համաժողովը

Բելառուսի մայրաքաղաքում 2018 թ. հոկտեմբերի 22-26-ը տեղի ունեցավ EASST- ի հանդիպումը գործընկեր կազմակերպությունների հետ։EASST-ը ճանապարհային անվտանգության ոլորտում գործող ազդեցիկ բրիտանական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում 14 երկրում։

ՃԱԱԽ գործադիր տնօրեն Պողոս Շանինյանը եւ ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը ներկայացրել են 2018 թվականին իրականացված աշխատանքները եւ ձեռքբերումները:

Պողոս Շահինյանը EASST- ի գործընկեր-կազմակերպությունների համար նաեւ հանդես է եկել դասախոսությամբ` անդրադառնալով քարոզչական աշխատանքների հետ կապված տեսական եւ գործնական խնդիրների:

Տեղի մանկապարտեզներից մեկն այցելություն ժամանակ համաժողովի մասնակիցները ներկա են գտնվել EASST- ի ուսումնական փաթեթի շրջանակում կազմակերպված ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով բաց դասին:

Տարեկան համաժողովի շրջանակում ՃԱԱԽ ներկայացուցիչները մասնակցել են նաեւ  «Ճանապարհների անվտանգության կառավարման միջազգային գիտաժողովին», որի ընթացքում հանդիպում են ունեցել «Բելգոսստրախ» ապահովագրական ընկերության եւ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչների հետ:

Միջոցառմանն ամփոփվել են EASST-ի աջակցությամբ իրականացվող նախագծերը։ «Հաշմանդամության, շարժունակության եւ ճանապարհային ռիսկերի միջազգային համաժողովում» քննարկվել են նաեւ հարցեր հաշմանդամություն ունեցող անձանց  շարժունության բարելավման առնչությամբ:

Գործընկերները պայմանավորել են համատեղել ջանքերը եւ միմյանց աջակցել՝ բարձրացնելու ճանապարհային անվտանգությունն իրենց երկրներում: