Նորություններ

Ամրագոտի կրելն անվտանգ է 2017


«Արեւելյան գործընկերությունը» համաձայնեցված ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության նպատակների համար


17.05.11


13.05.11


11.05.11


Հանդիպում թիվ 128 դպրոցի հետ 8.02.11


Լոռու մարզի Գյուլագարակ գյուղը`
“Անվտանգ գյուղեր” փորձնական նախագծի շրջանակներում


Ճանապարհային անվտանգությունը` տարվա հաջողություն 22.12.10

2010թ. Ճանապարհային անվտանգության  միջազգային մրցանակը` Հայաստանին


Միջազգային ֆորում “ԴԱՐՁՆԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ”: 23.11.2010


Միջազգային համաժողով “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”: 13.11.2010


Ծառատունկն իբրև ճանապարհային անվտագության տարր: 13.11.2010


Երիտասարդները միավորվում են հանուն ճանապարհային անվտանգության: 28.10.2010


Մամուլի ասուլիս Արմենպրեսս ակումբում: Հոկտեմբեր 2010


Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Սեպտեմբեր 2010


Անվտանգությունը` վտանգավոր մրցույթներում: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը ճանաչվեց հաղթող  ”Լավագույն PR տեսահոլովակ” անվանակարգում: Հուլիս 2010


Անվտանգությունը քո ձեռքերում է: Մարտ 2010


Առաջին Համաշխարհային նախարարական համաժողովը Մոսկվայում: Նոյեմբեր 2009


"Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ


“Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ

ՃԱԱԽ հավատում է, որ ճանապարհային անվտանգության ճիշտ ուղերձների տարածումը ամեն տարի հարյուրավոր մարդկային կյանքերի փրկման համար անհրաժեշտ ներուժ է հանդիսանում: Այստեղ` ՃԱԱԽ-ում, մենք մշտապես նոր և նորարարական ուղիներ ենք հետազոտում` ուղղված ճանապարհային անվտանգության կարևորության գիտակցման մակարդակի բարձրացմանը: Մենք նպատակներից է նաև քարոզարշավի տարածումը ավելի մեծ լսարանի համար` կենտրոնանալով հատկապես երիտասարդության շուրջ:  Այս պատճառով 2008թ. սեպտեմբերից ՃԱԱԽ-ը, սերտորեն համագործակցելով հայկական շոուբիզնեսի հանրահայտ ներկայացուցիչների հետ, ստեղծեց երգ, իս հետագայում նաև տեսահոլովակ` ճանապարհային անվտանգության կանոնների պահպանման խթանմանն ուղղված:
Երգի բառերը գրվել է Լիլի Հովների, իսկ երաժշտությունը`Նիկ Էգիբյանի կողմից: Նրանց` մոտ երկու ամիս տևած համատեղ աշխատանքի աշխատանքի արդյունքում վերահաստատվեց ճանապարհային անվտանգության ուղերձը`“Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել” երգի միջոցով: ՃԱԱԽ-ը այնուհետև հնարավորություն ունեցավ ծանոթանալ արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչների հետ և պայմանագիր կնքեց էստրադայի հայտնի երգիչների` Անդրեի, Հասմիկ Կարապետյանի և Զարուհի Բաբայանի հետ: Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխության ժամանակ Անդրեն 4 անգամ հաղթող է ճանաչվել “Լավագույն տղամարդ վոկալիստ” անվանակարգում, ինչպես նաև առաջինն է եղել, ով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում և գրավել 8-րդ տեղը` 2006թ-ին: Հասմիկ Կարապետյանը Հայաստանի ամենասիրված երգչուհիներից մեկն է և 2006թ. Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխության “Լավագույն երգչուհի” անվանակարգում հաղթողը: Նույն անվանակարգում 2002թ. հաղթող է ճանաչվել Զարուհի Բաբայանը` ստանալով նաև “Լավագույն ալբոմ” անվանակարգի մրցանակը նույն տարում թողարկված իր երբևէ առաջին ալբոմի համար:
ՃԱԱԽ-ը երախտապարտ է նրանցից` իրենց ջանքերն անվարձահատույց ներդնելու համար: Մենք հպարտ ենք, որ առիթ ունեցանք աշխատելու նման տաղանդավոր երաժիշտների հետ, ովքեր իրապես միավորվեցին` հանուն ճանապարհային անվտանգության:
2009թ. սեպտեմբերին ՃԱԱԽ-ը սկսեց տեսահոլովակի նկարահանումը` Գաբրիլզ ստուդիայի ռեժիսոր Սերժ Գաբոյանի և օպերատոր Արա Գասոյանի մասնակցությամբ: Տեսահոլովակը պատմում է ճակատագրական ավտովթարի մասին, որտեղ միակ ողջ մնացողը 5 տարեկան աղջիկ է, ով կորցնում է ծնողներին:  Երևանի փողոցներում լքված թափառելով, աղջիկը զգուշացնում է վարորդներին կապել ամրագոտիները, մի գործողություն, որը կփրկեր իր ծնողների կյանքը: Տեսահոլովակի նկարահանումները տևեցին մեկ շաբաթ և նույնիսկ անհրաժեշտություն եղավ փակել Երևանի 2 գլխավոր ճանապարհ: Տեսահոլովակը առաջին անգամ եթեր դուրս եկավ հոկտեմբերին հայկական հեռուստաընկերության Դար 21 հեռուստաալիքով  և շարունակվեց հեռարձակվել համարյա բոլոր հեռուստատեսային և ռադիոալիքներով: 
 

Տես տեսահոլովակը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը


 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA