Նորություններ

Ամրագոտի կրելն անվտանգ է 2017


«Արեւելյան գործընկերությունը» համաձայնեցված ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության նպատակների համար


17.05.11


13.05.11


11.05.11


Հանդիպում թիվ 128 դպրոցի հետ 8.02.11


Լոռու մարզի Գյուլագարակ գյուղը`
“Անվտանգ գյուղեր” փորձնական նախագծի շրջանակներում


Ճանապարհային անվտանգությունը` տարվա հաջողություն 22.12.10

2010թ. Ճանապարհային անվտանգության  միջազգային մրցանակը` Հայաստանին


Միջազգային ֆորում “ԴԱՐՁՆԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ”: 23.11.2010


Միջազգային համաժողով “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”: 13.11.2010


Ծառատունկն իբրև ճանապարհային անվտագության տարր: 13.11.2010


Երիտասարդները միավորվում են հանուն ճանապարհային անվտանգության: 28.10.2010


Մամուլի ասուլիս Արմենպրեսս ակումբում: Հոկտեմբեր 2010


Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Սեպտեմբեր 2010


Անվտանգությունը` վտանգավոր մրցույթներում: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը ճանաչվեց հաղթող  ”Լավագույն PR տեսահոլովակ” անվանակարգում: Հուլիս 2010


Անվտանգությունը քո ձեռքերում է: Մարտ 2010


Առաջին Համաշխարհային նախարարական համաժողովը Մոսկվայում: Նոյեմբեր 2009


"Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ









Հայաստանում տեղի ունեցավ միջազգային ֆորում`
“Դարձնենք ճանապարհներն անվտանգ” 23.11.2010թ.


Նոյեմբերին ճանապարհային անվտանգության հիմնախնդիրը ուշադրության կենտրոնում էր` Հայաստանում իրականացվում էին տարրաբնույթ միջոցառումներ, նվիրված ՄԱԿ-ի կողմից հռչակված ճանապարհային անվտանգության “Գործողությունների տասնամյակ” միջազգային ծրագրի մեկնարկին: Միջոցառումները կազմակերպվել էին ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության կողմից և ուղղված էին երթևեկության մասնակից խմբերի` վարորդների, ուղևորների, հետիոտների երթևեկության վարքի ինքնագիտակցության բարձրացմանը:
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ “Դարձնենք ճանապարհներն անվտանգ” միջոցառումների շարքն եզրափակող միջազգային ֆորումը, որին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարկզ Լոնսդեյլը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապպին, օտարերկրյա հյուրեր` Միջազգային Ավտոմոբիլային ֆեդերացիա Հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը, EASST (Արևելյան Դաշինք Անվտանգ և Կայուն տրանսպորտի համար) նախագահ Էմմա ՄաքԼեննանը, IRAP Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի միջազգային ղեկավար Ջոն Մամֆորդը, ՌԴ Ճանապարհային ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարության Ճանարապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության պետ Վիկտոր Կիրյանովը, ”Ֆորմուլա 1-ի” մրցարշավորդ Ալեքսանդր Վուրցը, ԶԼՄ-ներ, կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, հետաքրքրված այլ անձինք:
Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց. – “Մեզ համար կարևոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական ակտիվ մասնակցություն, ինչն էապես հեշտացնում է մեր անելիքները, քանի որ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ` մենք իրազեկում ենք մեր քաղաքացիներին իրավիճակի մասին, համատեղ միջոցառումներ ենք իրականացնում, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված ազգային ծրագիրը մշակված է մեր հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ։ Դա է երաշխիքը, որ մենք կկարողանանք էապես կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում”:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդամ Մանուկ Վարդանյանը, ներկայացնելով Հայաստանում առկա իրավիճակը, առանձնացրեց ճանապարհների վիճակի կարևորությունը: “Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող ճանապարհների շինարարության ժամանակ արդեն իսկ կիրառվում են նոր միջազգային ստանդարտներ, ինչպես նաև տեղադրվում է նորացված կահավորանք, որոնք նպաստում են ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության բարձրացմանը: Այս և մի շարք այլ կարևոր միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել առաջիկա 4 տարիների ընթացքում: Վերը նշված տեղեկատվությունը թույլ է տալիս հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՃՏՊ նվազմանն ուղղված իրականացվող միջոցառումներն արդեն իսկ տվել են իրենց դրական արդյունքները, սակայն դեռ շատ անելիքներ ունենք” - նշեց նախարար Վարդանյանը:
ՄԱԿ-ի կողմից հռչակված “Գործողությունների տասնամյակի” մասին խոսելիս, Միջազգային Ավտոմոբիլային ֆեդերացիա Հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը փաստել է, որ եվրապական տարածաշրջանի երկրների 1/3-ը չունեն ազգային բազմասեկտորալ ճանապարհային անվտանգության ռազմավարություններ, ինչը ևս մեկ անգամ առանձնացնում է Հայաստանի մոտեցումը այս հիմնախնդրին:
ՌԴ ճանապարհային ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարության Ճանարապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության պետ Վիկտոր Կիրյանովը իր խոսքում առանձնացրեց ճանապարհային անվտանգության հիմնախնդրի լուծման համար ուժերը համախմբելու և միասնական գործելու անհրաժեշտությունը:
ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը, ամփոփեց նոյեմբեր ամսին Հայաստանում անցկացված միջոցառումների շարքը: Մասնավորապես` Երևանի 20 դպրոցներում անցկացվեց “Անվտանգությունը և ես” խորագրով մրցույթներ` նկարների և կոմպոզիցիաների մրցույթ` դպրոցական երեխաների մասնակցությամբ, շարադրությունների մրցույթ` ավագ տարիքի աշակերտների մեջ, որոնք կազմակերպվեցին ՀՀ կրթության նախարարության հետ համատեղ, կազմակերպվեցին հանդիպումներ քաղաքական կուսակցությունների երիտասարդների հետ, տեղեկատվական ակցիա Երևանի պետական համալսարանում, միջազգային համաժողով`»Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում՚ խորագրով` տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, ավտոմոբիլային ակումբների հետ “Սթրիթռեյսերների ակումբի” կողմից ձևավոր վարում, ”4x4 off-road՚” ավտոսիրահարների ակումբի կողմից` միջազգային ավտոարշավ:
Համաժողովին ամփոփվեցին Երևանի դպրոցներում “Անվտանգությունն իմ աչքերով՚” թեմայով անցկացված շարադրությունների, նկարների և կոմպոզիցիաների մրցույթների արդյունքները։ ՀՀ վարչապետը մրցանակներ է հանձնեց հաղթող ճանաչված երեխաներին և լուսանկարվել նրանց հետ։
Տիգրան Սարգսյանն ստորագրել է ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011 թ. գարնանը մեկնարկող “Գործողությունների տասնամյակ” ծրագրի “Դարձնենք ճանապարհներն անվտանգ” կարգախոսի ներքո` դրանով իսկ հաստատելով ՀՀ կառավարության աջակցությունը “Գործողությունների տասնամյակ” ծրագրի իրականացմանը։
Նշենք նաև, որ հաշվի առնելով ՀՀ ՃԵԱԱԽ քարտուղարության կողմից ներկայացված Հայաստանի առաջընթացը ճանապարհային անտանգության զարգացումների մեջ, մինչև “Գործողությունների տասնամյակի” մեկնարկը Հայաստանը ճանաչվել է օրինակելի ճանապարհային անվտանգության նկատմամբ ցուցաբերած բարձր ուշադրության համար` ՀՀ ճանապարհային անվտանգության ռազմավարության ընդունմամբ և կիրառմամբ: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետը հրավեր է ստացել մասնակցելու և ելույթով հանդես գալու Մեծ Բրիտանիայի թագավորական պալատում տեղի ունենալիք` ՄԱԿ-ի կողմից հռչակված ճանապարհային անվտանգության “Գործողությունների տասնամյակ” միջազգային ծրագրի պաշտոնական բացմանը և ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության  ոլորտում գրանցած առաջընթացը:

լուսանկարներ

 

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը


 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA