Նորություններ

Ամրագոտի կրելն անվտանգ է 2017


«Արեւելյան գործընկերությունը» համաձայնեցված ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության նպատակների համար


17.05.11


13.05.11


11.05.11


Հանդիպում թիվ 128 դպրոցի հետ 8.02.11


Լոռու մարզի Գյուլագարակ գյուղը`
“Անվտանգ գյուղեր” փորձնական նախագծի շրջանակներում


Ճանապարհային անվտանգությունը` տարվա հաջողություն 22.12.10

2010թ. Ճանապարհային անվտանգության  միջազգային մրցանակը` Հայաստանին


Միջազգային ֆորում “ԴԱՐՁՆԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ”: 23.11.2010


Միջազգային համաժողով “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”: 13.11.2010


Ծառատունկն իբրև ճանապարհային անվտագության տարր: 13.11.2010


Երիտասարդները միավորվում են հանուն ճանապարհային անվտանգության: 28.10.2010


Մամուլի ասուլիս Արմենպրեսս ակումբում: Հոկտեմբեր 2010


Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Սեպտեմբեր 2010


Անվտանգությունը` վտանգավոր մրցույթներում: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը ճանաչվեց հաղթող  ”Լավագույն PR տեսահոլովակ” անվանակարգում: Հուլիս 2010


Անվտանգությունը քո ձեռքերում է: Մարտ 2010


Առաջին Համաշխարհային նախարարական համաժողովը Մոսկվայում: Նոյեմբեր 2009


"Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ









Միջազգային համաժողով
“Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”

Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը ՀՀ Կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և EASST (Արևելյան Դաշինք Անվտանգ և Կայուն տրանսպորտի համար) կազմակերության հետ համատեղ կազմակերպել էր միջազգային համաժողով` “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում” խորագրով: Համաժողովին մասնակցում էին տարածաշրջանում գործող առաջադեմ լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից և Վրաստանից, ովքեր ներկայացնում էին հեռուստատեսություն, ռադիո, լրատվական գործակալություններ և տպագիր մամուլ: Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրն ավելի ընկալելի և հասանելի դարձնելու նպատակով անհրաժեշտ է հանրային գիտակցության մակարդակի և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն մասնակցություն: Լրագրողներն այսօր հանդիսանում են գաղափարների տարածող և հասարակական կարծիքի կազմավորման հարցում մեծ դերակատարություն ունեցող կարևորագույն տարրերից մեկը: Իրենց առօրյա աշխատանքում նրանք բազմիցս հանդիպում են տարրաբնույթ խնդիրների` տեղեկատվական բացի պատճառով: Համաժողովի նպատակն էր նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը, կանխել ճանապարհային զոհերը և լուրջ վնասվածքները` համատեղ քարոզարշավների և փորձի փոխանակման օգնությամբ:

Համաժողովի պատվավոր հյուրերը` ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը և ՀՀ տրասպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը հատուկ նշեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ համագործակցության կարևորությունը հանրության ուշադրությունը ճանապարհային անվտանգության հիմնախնդրին սևեռելու հարցում:

Քննարկումները հիմնականում ծավալվեցին ճանապարհային անվտանգության վերաբերյալ աշխարհում տիրող իրավիճակի, ճանապարհային անվտանգության աուդիտի, վիճակագրական տվյալների և ճանապարհային անվտանգության իբրև հանրային առողջության հարցերի շուրջ:
Համաժողովի աշխատանքների երկրորդ օրվա ընթացքում համաժողի մասնակիցների ընձեռվեց յուրահատուկ հնարավորություն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպելու ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհային պարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին և տեղում ծանոթանալու նրանց աշխատանքին, ով ներկայացրեց ոստիկանների աշխատանքները նաև ոստիկանական ավտոմեքենայի տեխնիկական հնարավորությունները: 
Լրագրողները նաև հնարավորություն ունեցան մասնակցելու ՀՀ տրանսպորտի և կարի նախարարության կողմից կազմակերպված ծառատունկին, հանդիպեցին նախարարի հետ, ով ողջունելով համաժողովի մասնակիցներին, մեծ պատրաստակամությամբ պատասխանեց բոլոր հարցերին:
Համաժողովի երկրորդ մասի ընթացքում, խմբային աշխատանքի արդյունքում լրագրողների կողմից մշակվեցին գործնական առաջարկներ` հետագա համագործակցության և համատեղ քարոզարշավների անցկացման տեսքող: 
Համաժողովի ամփոփման ժամանակ ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդը լրագրողների առաջարկեց ծանոթանալ ազգային ռազմավարությանը և ընդգրկվել աշխատանքային խմբերի կազմում` համատեղ աշխատանքի շնորհիվ դրական արդյունքների հասնելու հարցում:
Նշենք, որ համաժողովի իրականացմանը մեծապես աջակցել է EASST (Արևելյան Դաշինք Անվտանգ և Կայուն տրանսպորտի համար) կազմակերպությունը:

 

լուսանկարներ

 

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը


 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA