Նորություններ

Ամրագոտի կրելն անվտանգ է 2017


«Արեւելյան գործընկերությունը» համաձայնեցված ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության նպատակների համար


17.05.11


13.05.11


11.05.11


Հանդիպում թիվ 128 դպրոցի հետ 8.02.11


Լոռու մարզի Գյուլագարակ գյուղը`
“Անվտանգ գյուղեր” փորձնական նախագծի շրջանակներում


Ճանապարհային անվտանգությունը` տարվա հաջողություն 22.12.10

2010թ. Ճանապարհային անվտանգության  միջազգային մրցանակը` Հայաստանին


Միջազգային ֆորում “ԴԱՐՁՆԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ”: 23.11.2010


Միջազգային համաժողով “Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում”: 13.11.2010


Ծառատունկն իբրև ճանապարհային անվտագության տարր: 13.11.2010


Երիտասարդները միավորվում են հանուն ճանապարհային անվտանգության: 28.10.2010


Մամուլի ասուլիս Արմենպրեսս ակումբում: Հոկտեմբեր 2010


Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Սեպտեմբեր 2010


Անվտանգությունը` վտանգավոր մրցույթներում: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին: Սեպտեմբեր 2010


ՃԱԱԽ-ը ճանաչվեց հաղթող  ”Լավագույն PR տեսահոլովակ” անվանակարգում: Հուլիս 2010


Անվտանգությունը քո ձեռքերում է: Մարտ 2010


Առաջին Համաշխարհային նախարարական համաժողովը Մոսկվայում: Նոյեմբեր 2009


"Մի շտապիր մեռնել, քանի դեռ չես ապրել”
ՃԱԱԽ –ի ճանապարհային անվտանգության խթանմանն ուղղված երգ-ուղերձ


ՃԱԱԽ-ը մասնակցեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստին

2010թ. սեպտեմբերին կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 
Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 17-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18,513,863 (տասնութ միլիոն հինգ հարյուր տասներեք հազար ութ հարյուր վաթսուներեք) ԱՄՆ դոլար։ Այդ գումարից 17,835,199 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը և վերահսկողությանը։ 
Նիստում քննարկվել և հաստատվել են Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի Շուկա բաղադրիչի շրջանակներում ընդգրկված խորհրդատուի` «Ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության» հայեցակարգին համաձայն մշակած ռազմավարությունը և Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում առկա չնախատեսված ծախսերի ֆոնդի բաշխման առաջարկվող ուղղությունները։
Կառավարման խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի նախնական տարբերակը։ 
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել և հաստատվել են ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական ազդեցության ղեկավարի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքները և այդ պաշտոնում համապատասխան թեկնածուի նշանակումը։
2008թ.-ից Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը, ի դեմս գործադիր տնօրեն Պողոս Շահինյանի, հանդիսանում է ՀՄՀ-Հայաստանի Կառավարման խորհուրդի անդամ:  ՀՄՀ-Հայաստանի Կառավարման խորհուրդը կազմված է քվեարկության իրավունք ունեցող 12  անդամից (կառավարության 7անդամ և  քաղաքացիական հասարակության 5անդամ), ինչպես նաև ձայնի իրավունք չունեցող Հազարամյակի մարտահարավեր կորպորացիայի (ՀՄԿ)  դիտորդից և Բնապահպանական դիտորդից:
Կառավարման խորհրդն ունի հետևյալ լիազորություններն և պարտականությունները, որոնք չեն կարող պատվիրակվել.

• Վերահսկողություն Ծրագրի իրագործման նկատմամբ` ապահովելով համապատասխանությունը Համաձայնագրին և լրացուցիչ համաձայնագրերին 
• ՀՄԿ ներկայացվող եռամսյակային հատկացման հայտերի հաստատում
• Հաշվետվությունների հաստատում
• ՀՄԿ-ի և ԿԽ-ի կողմից հաստատման ենթակա պայմանագրերի վերջնական հաստատում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը


 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA