Առաքելություն

 

“Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ” հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում 2005թ. դեկտեմբերին:
ՀԿ-ի ստեղծմանն ու գործունեությանն աջակցել է “Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի” (FIA) “Հանուն ավտոմեքենաների և հասարակության” հիմնադրամը` ակնկալելով, որ ՃԱԱԽ-ը կխթանի Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության զարգացմանը: ՀԿ հիմնադրման նախադրյալներ էին հանդիսացել երկրում ճանապարհային միջավայրի անվտանգության ցածր մակարդակը, վարորդների մեծամասնության անպատշաճ վարքագիծը, օրենքների կիրառման ցածր մակարդակն և ուշադրություն պահանջող բազմաթիվ այլ խնդիրներ:
Մենք հավատում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը հնարավոր է հասցնել նվազագույնի:  Ըստ այդմ մեր առաքելությունն է ապահովել անվտանգ երթևեկության այնպիսի վարքագծստեղծմանը, որի հետևանքով, մահացու և ճակատագրական վնասվածքները կանխելով, կբարձրանա մարդկանց կենսամակարդակը:
Վերոհիշյալը հնարավոր է իրականացնել որոշում կայացնողների կողմից ճանապարհներից օգտվողների մտածելակերպի և վարքի վրա արդյունավետ ազդեցության միջոցով:  Մենք խթանում և նախաձեռնում ենք այնպիսի գործողություններ, որոնք կկրճատեն ՃՏՊ-երի քանակը ՀՀ-ում` գործելով շահույթ չհետապնդող և հասարակական հիմունքների հիման վրա:
ՃԱԱԽ ՀԿ գլխավոր սկզբունքն է ապահովել մեր երկրում ապրելու համար անվտանգ ճանապարհային միջավայր` կրթության, օրենքների բարելավման, ճանապարհային համակարգի մշակման և արդյունավետ ղեկավարման միջոցով: Մեր ազգն արժանի է առավել անվտանգ ճանապարհային միջավայր ունենալու: Մենք ձգտում ենք ներառել նաև կրթական համակարգը` տարածելով անհրաժեշտ գիտելիքներ անվտանգ երթևեկության վերաբերյալ:
ՃԱԱԽ ՀԿ-ը, ունենալով ոչ միայն խորհրդատվական ստատուս, նաև ապահովում է համագործակցության մեծ դաշտ ազգային, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների համար: ՃԱԱԽ ՀԿ-ը բաց է բոլոր կառույցների ներկայացուցիչների և անհատների համար: Մեր անդամները կօգտվեն անդամ լինելու բոլոր առավելություններից, այդ թվում և մեր կազմակերպության շրջանակներում ընդհանուր որոշումների ընդունման գործընթացում մասնակցության իրավունքից:
     Դուք նաեւ կարող եք աջակցել մեզ հասնելու մեր նպատակներին` դարձնելով Ձեր անձնական ներդրումը մեր գործունեության մաս: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեի միջոցով` council@roadsafety.am:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

"Կյանքն իմ ձերն է"
դիտել տեսահոլովակը


 
   
     
    Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների, տարածումը, վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ՃԵԱԱԽ-ի թույլտվությունը: դիզայնը Նաիրի Սուքիասյանի
copyright © 2010 NRSCA