Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում ՃԱԱԽ-ը մեկնարկել է իր մեդիանախագիծը։
RSTV.am-ը ճանապարհային անվտանգության ոլորտին անդրադարձող մուլտիմեդիա հարթակ է։ Այստեղ մեկտեղվում են RSTV (Road Safety TV-Ճանապարհային անվտանգություն) YouTube-յան ալիքի տեսանյութերն ու հաղորդումները, ինչպես նաեւ՝ լուրերն ու հոդվածները Հայաստանում եւ աշխարհում այս ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Կայքի ստեղծման գաղափարը «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ»(ՃԱԱԽ) ՀԿ-ին է, որը Հայաստանում ճանապարհային անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագիտացած կազմակերպություն է եւ որպես ՀԿ ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ։
ՃԱԱԽ-ի թիմն անմիջական փորձագիտական մասնակցություն է ունենում կայքի բովանդակության մասնագիտական ճշգրտության հարցում։ Ուստի հետեւե՛ք RSTV.am-ին եւ կիմանաք ամենահրատապն այս ոլորտի մասին, կլինեք ամենատեղեկացվածը եւ կունենաք Ձեր ու Ձեր հարազատների անվտանգությունը ճանապարհներին ապահովելու համար անհրաժեշտ ամենակարեւոր տեղեկությունները։